Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փողոցում ազգադավի դեմ պայքարող շարժման ղեկավարությունը լուրջ հետևություններ պետք է անի». «Կանչ»

00:54, ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.
«Փողոցում ազգադավի դեմ պայքարող շարժման ղեկավարությունը լուրջ հետևություններ պետք է անի». «Կանչ»

«Կանչ» թելեգրամ ալիքը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնվել է իշխանական լրատվամիջոցների գլխավոր էջերում։ Այսօր նա հրաշալի նվերներ է մատուցել ազգադավի քարոզչամեքենային։ Գնացել է Կիրանց, կռվել ճանապարհը փակած ժողովրդի, նրանց սատարող գործիչների և գյուղացիների ակցիան լուսաբանող լրագրողների հետ։

Դա այն նույն Գեղամ Նազարյանն է, որը ժամանակին հայտարարում էր, թե ինքն իրեն կանլրջացնի, եթե Նիկոլին դավաճան կոչի։

Իսկ այսօր ահա իշխանական քարոզչամեքենայի համար Գեղամն անլուրջ չէ։ Աստղ է, որին մեծ հաճույքով ցիտում են։

Իհարկե, սա Գեղամի ու ազգադավի գործն է, նրանց հարաբերություններում խառնվելու որևէ ցանկություն չունենք։ Բայց փողոցում ազգադավի դեմ պայքարող շարժման ղեկավարությունը լուրջ հետևություններ պետք է անի։ Որովհետև իմփիչմենթն իհարկե լավ գործիք է, բայց անակնկալներ, ինչպես տեսնում ենք, կարող են և շատ անսպասելի տեղերից մատուցվել»։

Աղբյուրը` «Կանչ»
3836 | 0
Facebook