Խնդրում ենք սպասել...

Համացանց

«̀Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը». Ոսկան Սարգսյան

23:24, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
«̀Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը
     Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 2-ին որոշում է ընդունել Տավուշի մարզում իր ղեկավարությամբ մայիսի 22-ին անցկացնել շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով։ Մարզպետը որոշել է ուսումնավարժությանը ներգրավել Տավուշի մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովներին, Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմին ու աշխատակիցներին, Իջևան համայնքի վարչական ղեկավարներին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությանը։ Որոշման մեջ նշված չէ ուսումնավարժության անցկացման վայրը, սակայն դրան ներգրավել են Իջևան համայնքի վարչական ղեկավարներին, ուստի այն Իջևան համայնքում է անցկացվելու: Այս պայմաններում ուշագրավ է, որ մարզպետն իր որոշման կետերից մեկով մարզի տարհանման հանձնաժողովի նախագահին հանձնարարել է ճշգրտել Տավուշի մարզի տարհանման պլանը։ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը, եթե սողանքի թեմայով լոկալ, Իջևան համայնքում ուսումնավարժություն է անցկացնում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2095 | 0
Facebook