Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս տարի Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել». Տաթևիկ Հայրապետյան

22:24, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
«Այս տարի Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, ԱԺ-ի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Մինչ Փաշինյանը Կիրանցում ծեծ ու ջարդ է կազմակերպում, որ Ադրբեջանը գա ու այդ գյուղերում մարդկանց կյանքը դարձնի անտանելի, զուգահեռ իրականության մեջ ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումներն ինտենսիվ մարտական ​​պատրաստության վարժանքներ են անցկացնում։

«Վարժանքների ընթացքում աշխատանքներ են տարվել տարածքում բնական և արհեստական ​​խոչընդոտների հաղթահարման, մարտական ​​մեքենաների վերահսկման, խորքից հակառակորդի վրա գրոհելու ուղղությամբ»,- նշված է իրենց ՊՆ հաղորդագրության մեջ։

Այս տարվա մեկնարկից ի վեր՝ Ադրբեջանն արդեն երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացրել, ինչն ակներև է դարձնում «խաղաղության» իրենց միտումը։ Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․․»:

783 | 0
Facebook