Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ». Իշխան Սաղաթելյան

21:36, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
«Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ». Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։
     – Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը
     Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության անունից։ Դաշնակցությունն իր կառույցով և բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում և գործնական աջակցություն ցուցաբերել ձևավորված Շարժմանը։ Ողջ ընթացքում Տավուշում են եղել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այս թեմայով աշխատանքներ են իրականացվել նաև ԱԺ-ում և միջազգային հարթակներում։
     - Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ստանձնում առաջնորդություն։
     Տավուշում արդեն կա ձևավորված Շարժում։ Այն ունի բնականորեն ձևավորված հստակ առաջնորդություն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, ով անգնահատելի և պատմական առաքելության է իրականացնում։
     - Ինչո՞ւ զուգահեռ այլ գործընթաց չի նախաձեռնվում:
     Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդեն կա ձևավորված հակազդեցության օջախ և մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչով աջակցել այդ գործընթացին և այն դարձնել համահայաստանյան ու համահայկական։
     -Ինչո՞ւ տարբեր ուժեր չեն միանում այս պայքարին:
     – Ինձ համար անհասկանալի են բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր տարբեր քաղաքական հաշվարկներով պայմանավորված անգործունեություն կամ պասիվություն են ցուցաբերում. կա սրբազան պայքար, պետք է կանգնել այդ պայքարի կողքին։
     - Ինչո՞ւ հենց հիմա չի նախաձեռնվում իմպիչմենտի գործընթաց:
     Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը և այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում։ Մենք կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար։ Ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ ուժի կուտակմանը։

2138 | 0
Facebook