Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլատերը և Պլատինին կարող են 6 տարով հեռացվել ֆուտբոլային գործունեությունից

17:16, կիրակի, 15 նոյեմբերի, 2015 թ.
Բլատերը և Պլատինին կարող են 6 տարով հեռացվել ֆուտբոլային գործունեությունից
     ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարող են 6 տարով հեռացվել ֆուտբոլային գործունեությունից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին պաշտոնյաները, կոռուպցիայի կասկածով, հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից 90 օրով։
     «Երկու պաշտոնյաների՝ 90 օրով ֆուտբոլային գործունեությունից հեռացվելը ժամանակավոր միջոց է։ Մինչև Սուրբ Ծնունդ քննությունը կավարտվի։ Բլատերը և Պլատինին կարող են 6 տարով հեռացվել ֆուտբոլային գործունեությունից։ Հնարավոր է, որ ժամկետն ավելի երկար կլինի»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի՝ արբիտրաժային պալատի նախագահ Հանս Յոահիմ Էքերթը։
3112 | 0
Facebook