Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը»․ Մետաքսե Հակոբյան

12:18, ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
«Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը»․ Մետաքսե Հակոբյան

«Ոստիկանական զինված ուժերը Կիրանցը շրջափակել են, խաղաղ բնակիչները շրջափակման մեջ են հայտնվել, դա հիշեցնում է Լաչինի շրջափակումը։ Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը, ժողովրդավարության բաստիոն հռչակածները բռնությամբ ուզում են իրենց ուզածը անել»,- 24-ի եթերում նման կարծիք է հայտնել «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, կիրանցեցիները չպետք է այս հարցը լուծեն, պայքարը ինքնիշխանության համար է, լուծման բանալին Երևանում է։ «Պատմության ընթացքում Եկեղեցին միշտ համախմբել է ժողովրդին, ծանրագույն իրավիճակից փրկել, հիմա Եկեղեցին զանգ է հնչեցնում վտանգի մասին․ եթե դեմ ես խոսում, մասնակից ես դառնում կործանմանը»,- ասել է նա։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

«Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը»․ Մետաքսե Հակոբյան
1107 | 0
Facebook