«Ոստիկանության մասին օրենքը պարտադրում է, որ ցանկացած հատուկ գործողությունից առաջ պետք է տեղյակ պահվի ազգաբնակչությունը: Այսօր առավոտյան ժամը 5:30-ից դուք օպերացիա եք իրականացնում, ինչո՞ւ չեք տեղյակ պահել: Էդ ո՞նց ա, որ ականազերծման աշխատանքների մասին ի լուր բոլորի հայտարարում եք, իսկ որ մարդկանց վրա պիտի հարձակվեք, ոչ մեկին տեղյակ չեք պահում»,- Կիրանցը շրջապատման մեջ առած ոստիկանների հետ զրույցում ոստիկաններին դիմելով` հարցադրում արեց քաղաքացին:
«Իմ պատասխանը ձեզ չի գոհացնի»,- կարճ պատասխանեց ոստիկանության պաշտոնյաներից մեկը: