Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլատերը և Պլատինին շարունակում են պայքարել իրենց որակազրկման դեմ

22:40, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2015 թ.
Բլատերը և Պլատինին շարունակում են պայքարել իրենց որակազրկման դեմ
     ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերի փաստաբան Ռիչարդ Քալենը հայտարարել է, որ շվեյցարացին մտադիր է բողոքարկել ՖԻՖԱ-ի՝ իր որակազրկումը չեղյալ չհայտարարելու որոշումը։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն չեղյալ չի համարել ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի՝ ֆուտբոլային գործունեությունից 90 օրով հեռացնելու որոշումը։ Բողոքարկման կոմիտեն, սակայն, դեռ կարող է հաստատել, չեղյալ համարել կամ ուղղումներ մտցնել այդ որոշման մեջ։ Բացի այդ, պաշտոնյաները կարող են բողոքարկել որոշումը Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանում։
2972 | 0
Facebook