ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում երիտասարդը մահացել է` սելֆիի փորձ անելիս: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին: 19-ամյա Դելոն Ալոնսո Սմիթը ցանկացել է լուսանկարվել լիցքավորված զենքով, բայց պատահմամբ սեղմել է ձգանն ու կրակել իր կոկորդին:
Երիտասարդի եղբայրն, ով կրակոցի պահին հարևան սենյակում է եղել, ոստիակնությանը հայտնել է, որ ինքն ու եղբայրը հենց նույն օրն են գտած եղել չարաբաստիկ ատրճանակը:
Վերջերս հանրության մեջ լայն տարածում գտած երևույթը` սելֆին, հաճախ է դառնում դժբախտությունների պատճառ. բացառիկ լուսանկար անելու հույսով` մարդիկ ջրասույզ են լինում, ընկնում
ժայռերից ու
կամուրջներից, գնացքների տակ ընկնում,
հոսանքահարվում ու մահանում կայծակի հարվածներից: