Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում ԵՄ դեսպանը մեկնաբանել է ՀՀ-ին ԵՄ օգնության արգելափակումը

17:30, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
Ադրբեջանում ԵՄ դեսպանը մեկնաբանել է ՀՀ-ին ԵՄ օգնության արգելափակումը

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան Ադրբեջանի պատճառով արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնությունը։

«Տարածաշրջանի երկրների համար ներկայացվել է բիզնես և ներդրումային պլան։ Մենք ունենք համագործակցության առաջնահերթություններ՝ կապված «կանաչ էներգետիկային» անցնելու, գործարարների գործունեության համակարգման և աջակցության հետ։ Մենք համագործակցում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս երկրների հետ։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և բարգավաճում տեսնել Հարավային Կովկասում»,- ասել է նա։

Դեսպանը նշել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը կրել է զուտ տնտեսական բնույթ։ «Դա ուղղված է կայունացմանը, և Ադրբեջանը տեղեկացված է եղել այդ մասին: Գոյություն ունի ԵՄ շրջանակներում կայացվող որոշումների ընդունման որոշակի մեխանիզմ և կարգ»,- հավելել է Միխալկոն։

2593 | 0
Facebook