Մոսկվայում երիտասարդ աղջիկը մահացել է՝ փորձելով սելֆի անել «Մոսկվա-Սիթի» միջազգային համալիրի մոտ:
Ինչպես գրում է «ՏԱՍՍ»-ը, միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր: Աղջիկը փորձել է ընկերների հետ միասին սելֆի անել համալիրի մոտ գտնվող կամրջի վրա, սակայն կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել:
Աղբյուրը նշում է, որ ընկնելու արդյունքում ստացած վնասվածքների պատճառով աղջիկը տեղում մահացել է: