Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Քաշային» տղերքին ձերբակալում են, որ չօգնեն Սրբազանին»․ Սյուզի Բադոյան

16:48, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
««Քաշային» տղերքին ձերբակալում են, որ չօգնեն Սրբազանին»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կեսգիշերին եւ լուսաբացին իրավապահները
     մարդաորսի են դուրս ելել մարզերով ու Երևանյան հասցեներով մեկ։ Փնտրել ու գտնել են Նիկոլին մերժողներին, որոնք ակտիվ մասնակցում են Սրբազան պայքարի բոլոր հավաքներին։ Բնականաբար ՀՅԴ-ից էլ տարել են արժեհամակարգային տղերքի։
     Առավոտ կանուխ ձերբակալել են մարդկանց` միայն այն պատճառով, որ նրանք հունիսի 12-ին եղել են Բաղրամյանում։ Իսկ քողարկված նպատակը ` Սրբազանը վաղվանից գնում է մարզեր
     .. Նիկոլին պետք չէ, որ շարժումը լայն մասսաներ ընդգրկի, Արբազան հոր ընդունելությունը պատշաճ կազմակերպվի։
     Ուրեմն պիտի վաղօրոք ձերբակալվեին ու փակի տակ լինեին
     իրենց թաղում ու լայն միջավայրում քաշային տղերքը, որ չօգնեն Սրբազան պայքարին ու մարզային այցերը մեծ թափ չհավաքեն։
     Ձերբակալվածներից մեկը մեր Սեւակն է։ Մամուլը գրել է անուններ։ Վիդեոները նայում ու հերթով նույնականացնում-ձերբակալում են տղերքին։
     Բարև ռեպրեսիա։
     Սրբազան պայքարը հաղթելու է նեռին»։

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
2494 | 0
Facebook