Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աննա՛, ինքնագովազդվո՞ւմ ես հիվանդ երեխաների հաշվին»․ Գագիկ Համբարյան

11:24, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Աննա՛, ինքնագովազդվո՞ւմ ես հիվանդ երեխաների հաշվին»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա՛, ինքնագովազդվու՞մ ես հիվանդ երեխաների հաշվին։
     Երեկվանից Աննա-Էրատոն անցել է ինքնագովազդվելու և ամուսնուն գովերգելու ամենանողկալի ձևաչափին՝ ծով է տանում երկու հաշմանդամ երեխաների ու իր սոցցանցերի էջերում մանրակրկիտ այդ ամենը ներկայացնում է...
     Աննա՛-Էրատո, շատ տգեղ է այն ինչ անում ես... Շատ...
     Այդ ամենը կարող էիր անել առանց ավելորդ աղմուկ-աղաղակի, որն իրոք գովելի կլիներ... Բայց դու նախընտրեցիր այս ցածրակարգ շոուն...
     Հ.Գ. Ֆեյսբուքյան հարգելի օգտատերեր, մի՛ տարածեք այդ երեխաների լուսանկարները և տեսանյութերը...»։

2096 | 1
Facebook