Մախաչկալայում եկեղեցու վրա հարձակմանը մասնակցել են Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի երկու որդիները՝ Օսման և Ադիլ Օմարովները, ինչպես նաև նրա զարմիկը: Բոլոր երեք գրոհայինները ոչնչացվել են: Մագոմեդ Օմարովը տարվել է ոստիկանություն և ձերբակալվել:
Հավելենք, որ նրա սպանված որդիներից մեկը՝ Օսմանը, Մախաչկալայում շինարարական բիզնեսով էր զբաղվում, հայտնում է «Մաշ» թելեգրամ-ալիքը։
Նշվում է նաև, որ նա Իզերբաշի «Լիմոնադ» սրճարանի սեփականատերն էր և կապեր ուներ Թուրքիայի հետ։