Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

Հարցազրույցներ

«ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում». Աշոտյան

19:24, շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.
«ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
     Սարգիս Խաչատրյանը հարցրել է․ «Լրատվական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկվում է Հայաստանի անդամության հարցը ԵՄ-ին։ Առաջարկվում է նույնիսկ հանրաքվե անել։ Ի՞նչ կասեք»։

«Տեսնելով, թե ովքեր են ստանձնել եվրոպական ինտեգրման ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մոտ անկեղծ ցանկություն է առաջանում պաշտպանել ԵՄ-ն նրանց կեղտոտ ձեռքերից։
     Նիկոլը և իր սպասարկուները որևէ աղերս չունեն իրական եվրոպական արժեքների հետ։ Ավելին, այսօրվա Հայաստանը շատ ավելի հեռու է պետականության եվրոպական ստանդարտներից, քան 2017-ին։ «Սերժի Հայաստանը» թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով շատ ավելի մոտ էր, CEPA-ն թույլ էր տալիս հասնել «եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում» բանաձևին։
     Այն, ինչ ունենք այսօր՝ CEPA-ի իրագործման տապալում, պետական ինստիտուտների կազմաքանդում, համակարգային կոլապս, անվտանգության ճգնաժամ, ծաղկող կոռուպցիա, Փաշինյանը փորձում է քողարկել «Եվրոպա ենք գնում» գայթակղիչ, բայց դատարկ և կործանարար կեղծիքով։
     ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում, Եվրոպական խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերը դրա ապացույցն են։

ԵՄ չինովնիկները կարող են պարբերաբար հրապարակային ռեվերանսներ անել՝ Հայաստանից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու համար։ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է, նրա սպասարկուների համար՝ գաստրոլներ տալու առիթ»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

861 | 0
Facebook