Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

Դաղստանում շիա մզկիթի վրա ևս հարձակում է նախապատրաստվել

18:30, երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.
Դաղստանում շիա մզկիթի վրա ևս հարձակում է նախապատրաստվել

Դաղստանի եկեղեցիների և սինագոգների վրա հարձակում գործած զինյալները հարձակում էին ծրագրել նաև շիա մզկիթի վրա։ Այս մասին հայտարարել է Դաղստանի ներքին գործերի նախարար Աբդուրաշիդ Մագոմեդովը։

«Հիմա սա արդեն ստուգված փաստ է, նույն մարդիկ, ովքեր պղծել են Դերբենտի սինագոգն ու եկեղեցին, նրանք... գնում էին նույնը անելու շիա մզկիթում։ Միայն որոշ հանգամանքներ, որոնց մասին ես հիմա չեմ ուզում խոսել, խանգարել են նրանց դա անել»,- ասել է Մագոմեդովը։

1354 | 0
Facebook