ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը: Ընթանում է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։
Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: