Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սահմանադրության փոփոխությամբ խաղաղության հարցը կլուծվի՞»․ լրագրողը՝ քաղաքագետին

16:06, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
«Սահմանադրության փոփոխությամբ խաղաղության հարցը կլուծվի՞»․ լրագրողը՝ քաղաքագետին

Սահմանադրության փոփոխությամբ կլուծվի՞ խաղաղության հարցը, «Ազատության» եթերում հարցին պատասխանել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը․ «Եթե խաղաղություն ասելով ինչ-որ փաստաթուղթ ենք հասկանում, ապա այն կարող է լինել նաև առանց Սահմանդրության փոփոխության։ Բայց եթե հասկանում ենք համապարփակ խաղաղության պայմանագիր, որը կլուծի բոլոր հարցերը, ապա չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է լուծել այդ հարցերը։ Երբ Ալիևը 2003 թվականին եկավ իշխանության, բնակչությանը գործարք առաջարկեց՝ հանդուրժել իր ընտանեկան կառավարումը, և նա կվերադարձնի Արցախը։ 20 տարի անց գործարքը կայացավ, բայց Ալիևը ցանկանում է ևս 20 տարի շարունակել իր ընտանեկան կառավարումը։ Հետևաբար անհրաժեշտ է նոր գործարք, նա կառաջարկի իրենց հանդուրժել, որի դիմաց կյանքի կկոչի «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը »,-ասաց քաղաքագետը։

«Սահմանադրության փոփոխությամբ խաղաղության հարցը կլուծվի՞»․ լրագրողը՝ քաղաքագետին
1210 | 0
Facebook