Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրադարձությունների սխալ զարգացում»․ Եվրոհանձնաժողովը՝ Օրբանի՝ Մոսկվա այցի մասին

16:00, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
«Իրադարձությունների սխալ զարգացում»․ Եվրոհանձնաժողովը՝ Օրբանի՝ Մոսկվա այցի մասին

Եվրոհանձաժողովն արձագանքել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցին։

«Օրբանի այցը Ռուսաստան կասկածի տակ է դնում Եվրոհանձնաժողովի անդամների ավանդական այցը Հունգարիա, որը ստանձնել է Եվրոմիության Խորհրդի նախագահությունը»,- ասել է Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

«Սա իրադարձությունների սխալ զարգացում է»,- նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։ Նա նշել է, որ այցը պետք է տեղի ունենար ամառային արձակուրդներից հետո։ Մամերը հավելել է, որ չնայած Օրբանն ընդունել է, որ մանդատ չունի՝ ՌԴ-ի հետ բանակցելու համար, «բոլորի համար ակնհայտ է համատեքստը, երբ այցը տեղի է ունենում ԵՄ Խորհրդում նախագահության մեկնարկից 5 օր անց»։

2253 | 0
Facebook