Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չպետք է թույլ տալ, որ իշխանությունը Սահմանադրությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա»․ Թաթոյան

17:18, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
«Չպետք է թույլ տալ, որ իշխանությունը Սահմանադրությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա»․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն:

Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի:

Դա հենց սահմանադրական կարգի տապալում է:

Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց:

Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
1049 | 0
Facebook