Լեյբորիստական կուսակցության նախագահ Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։ Բուքինգհեմյան պալատում նրան ընդունել է թագավոր Չարլզ III-ը, հաղորդում է Sky News-ը։
Նշվում է, որ թագավորը Քիրին առաջարկել է վարչապետ դառնալ և նոր կառավարություն ձևավորել՝ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո։