«Սահմանադրության հիմնական նպատակն է՝ ժողովրդավարության հաստատումը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Դրա գործիքակազմում առանձնահատուկ դեր է կատարում դատական իշխանությունը, որի անկախությունն ու ազատությունը Հայաստանում վտանգված է: Ներկա վարչախումբն ամեն ինչ արել է, որ խախտի դատական իշխանության անկախությունը, տեսել ենք դատարանների շրջափակում, դատավորների կալանավորումներ ՍԴ-ի նկատմամբ ճնշումներ, ԲԴԽ-ի վերածում` գործիքի: Միակ ելքը դատական իշխանության ազատության վերականգնումն է, որը ներկայիս վարչախմբի դեպքում անհնար է»,- իր ուղերձում նշել է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը: