Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչախմբի ղեկավարն այսօր նորից վերահաստատեց, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն` ծածկելով շարժառիթները». սահմանադրագետ

20:48, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
«Վարչախմբի ղեկավարն այսօր նորից վերահաստատեց, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն` ծածկելով շարժառիթները». սահմանադրագետ

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում արձանագրեց, որ անկախությունից ի վեր ՀՀ Սահամանադրությանը վերաբերող բոլոր քննարկումները վերաբերել են` նախագահակա՞ն, թե վարչապետական երկիր ենք ուզում, կամ այլն, բայց երբեք քննարկման չեն դրվել Սահմանադրության մեջ ամրագրված մեր հիմնասյուները:

«Այսօրվա իշխանությունն, ընդհանրապես չարժևորելով որևէ ազգային արժեք, հարցականի տակ է դնում նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով։
     Այս վարչախմբի ղեկավարն այսօր նորից վերահաստատեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ծածկելով այն շարժառիթները, որոնք դրդում են Սահմանադրությունը փոխելուն։
     Իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը»,- ասաց նա։

2719 | 0
Facebook