Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Եթե երեխան չի ճամփորդում ծնողի հետ, արդյո՞ք ուղեկցողն իր հետ պետք է ունենա լիազորագիր»․ Բիչախչյանի պարզաբանումը

18:24, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
«Եթե երեխան չի ճամփորդում ծնողի հետ, արդյո՞ք ուղեկցողն իր հետ պետք է ունենա լիազորագիր»․ Բիչախչյանի պարզաբանումը

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեխաների ճամփորդության հարցը միշտ եղել է խնդրահարույց, առավել ևս հարցադրումներն ակտիվանում են ամառվա հանգստի սեզոնով պայմանավորված. եթե ծնողի հետ չի ճամփորդում երեխան, արդյոք ուղեկցողը իր հետ պետք է ունենա լիազորագիր:
     ՀՀ-ում չի գործում իրավական ակտ ՀՀ քաղաքացիների ՀՀ-ից եքի և ՀՀ մուտք գործելու վերաբերյալ (օրինակ, ՌԴ-ն իր քաղաքացիների մասով ունի նման օրենք):
     Այսինքն, ՀՀ-ից դուրս գալու դեպքում, եթե ՀՀ քաղաքացի երեխան ծնողի հետ չի գնում, ուղեկցողի մոտ լիազորագրի բացակայությունը չի կարող ազատ տեղաշարժի սահմանափակման հիմք հանդիսանալ (եթե իհարկե երեխայի առևանգման մասին չէ խոսքը): Խնդիրը կայանում է ընդունող պետության հետ. պրակտիկայում լինում է պահանջում են, լինում է ոչ: Առավել ևս խնդրահարույց է մեքենայով մի քանի երկրների տարածքներով անցնելը:
     Կարծում եմ՝ բարդություններից խուսափելու համար առավել վստահելի և ապահով կլինի լիազորագրերով ճամփորդելը, եթե երեխան ծնողի կամ ծնողների հետ չի գնում»։

2957 | 0
Facebook