Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել

21:00, կիրակի, 16 հունիսի, 2024 թ.
Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել

Հայ մարզիկներից միակ ոսկե մեդալին արժանացել է կարատեիստ Սուրեն Հարությունյանը: Վերջինս 5 հաղթական մենամարտ է անցկացրել և հռչակվել չեմպիոն:

Նրա թիմակից, -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալին:

Հայաստանի թիմի կազմում 3 բրոնզե մեդալ են նվաճել ուշուի հավաքականի անդամները: 52 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը և 65 կգ քաշային Դավիթ Վարդանյանը հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել են մրցակիցներին և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
     Կազանում կայացած ԲՐԻԿՍ մարզական խաղերում Հայաստանը ևս երկու բրոնզե մեդալ նվաճել է սամբո մարզաձևից: Պատվո հարթակի երրորդ ատիճանին են կանգնել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանն ու 98 կգ քաշային Արսեն Խանջյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 12-23-ն անցկացվող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել նաև սեղանի թենիս և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից:

Հունիսի 20-ից մերոնք հանդես կգան նաև կոխ մարզաձևում:

1557 | 0
Facebook