Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի. «Հրապարակ»

09:06, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հանքավանում շաբաթ օրը տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանը ժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ մինչև 2026-ը՝ մինչևհամապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետև թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։ Դա ասել է ուժեղ թիմ ունենալու համատեքստում, շեշտել, որ այդ ընտրություններին ամեն գնով պետք է 50+1 ձայն ստանանք։ Նա, բնականաբար, անուններ չի հնչեցրել՝ թիմում մեծ լարվածություն մտցնելով։ Ներկաները միմյանց են նայել, փորձել գուշակել, թե ում նկատի ունի «շեֆը», ովքեր են լինելու մատաղացու գառները։
     Իշխանական թիմում մի քանի օր է՝ խոսում են, որ անակնկալներով լեցուն 2 տարի է իրենց սպասվում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2941 | 2
Facebook