Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշոտյանի վրա փաթաթած քրգործն իշխանության կոկորդին է մնալու». Տիգրան Աբրահամյան

17:24, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Աշոտյանի վրա փաթաթած քրգործն իշխանության կոկորդին է մնալու». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործն իշխանության կոկորդին է մնալու, կասկած չունեմ:
     Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետևանքն է:
     Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում»:

706 | 0
Facebook