Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

22:00, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
«Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարք Լիբբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերությունը հրաշալի պատմություն ունի։ «Այն պահից ի վեր, երբ Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը, Միացյալ Նահանգներն ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրել կրթությունն ու տնտեսական զարգացումն ամրապնդելու, հակամարտությունից տուժած տեղահանվածներին օգնելու և երկիրը մահացու ականներից մաքրելու համար:

Մենք հետաքրքրված ենք ապագային միտված գործընկերությամբ: Մենք Ադրբեջանին և տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, առաջընթաց և անվտանգություն ապահովող ավելի խորը ապագա գործընկերություն:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են սահմանազատումը, բանակցություններ են վարել ձերբակալվածների փոխանակման շուրջ և հասկացրել, որ նրանք ավելի մոտ են, քան երբևէ, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս հրաշալի քայլերը հնարավորությունների պատմական պատուհան են բացել»,-ասել է դեսպանը:

Մարկ Լիբբիի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստեղծի աննախադեպ կայունություն, դուռ կբացի առևտրային և գործնական համագործակցության համար, որից կշահեն Ադրբեջանն ու տարածաշրջանը:

Դեսպանը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին դրդել օգտվել այդ հնարավորությունից և անելու է հնարավորը նրանց աջակցելու համար:

2601 | 4
Facebook