Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն է

21:36, կիրակի, 30 հունիսի, 2024 թ.
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

Մրցաշարի վերջին խաղում Հայաստանը 39:53 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին:
     Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 12 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
     Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջնության 6-րդ տեղը:

717 | 0
Facebook