Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին»․ ՉԺՀ ԱԳՆ

13:24, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
«ՆԱՏՕ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին»․ ՉԺՀ ԱԳՆ

ՆԱՏՕ-ն պետք է մտածի ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների մեջ իր դերի և այն մասին, թե կազմակերպությունն ինչ է արել Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Մաո Նինը, փոխանցում է ТАСС-ը։

«ՆԱՏՕ-ն չպետք է խուսափի պատասխանատվությունից՝ հակամարտությունների մեղքը բարդելով այլ կողմերի վրա։ ՆԱՏՕ-ն շարունակում է մարտահրավեր նետել Չինաստանին՝ միջամտելով նրա ներքին գործերին և խեղաթյուրելով Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչը լրջորեն մարտահրավեր է նետում Չինաստանի շահերին»,- ասել է Մաո Նինը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Չինաստանը մեղավոր է Եվրոպայում հակամարտություն հրահրելու և Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։

1190 | 0
Facebook