Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևն ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը». Գագիկ Համբարյան

12:30, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
«Ալիևն ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես և սպասվում էր, Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար...
     Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը...
     Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»...
     Ալիևը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը լքած 500 հազարից ավել հայերը և նրանց սերունդները երբեք չեն վերադառնա Ադրբեջան, բայց իր հովանավորությամբ և Նիկոլի պաշտպանության տակ գտնվելով 168 հազար ազերիները և նրանց սերունդները անպայման կվերադառնան Հայաստան և կիրականացնեն «Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է» ծրագիրը՝ փոխելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը... Ադրբեջանցիների Հայաստան լցվելուց հետո, ընդամենը 20 տարի հետո, հաշվի առնելով ազերիների բազմանալը և հայերի որոշ մասին չպայքարող և հայրենիք չսիրելու հանգամանքը, հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնություն...
     Հատկապես Ալիևին առաջանային հետաքրքրում է Հայաստանի արևելքը և հարավը ադրբեջանցիներով լցնելու պահը...»:

1861 | 0
Facebook