4 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում հակաթուրքական ցույցերի ժամանակ, փոխանցում է DW-ն։ Նշվում է, որ այդ հատվածը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ։
Մարդու իրավունքների մոնիթորինգային սիրիական կենտրոնի տվյալներով՝ բողոքի ակցիաներին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, նրանցից որոշները զինված են եղել։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրինում և Ջերաբուլուսում ցուցարարների և թուրք զինվորականների միջև բախումներ են սկսվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների դեմ ջարդեր էին սկսվել։ Մասնավորապես, Քայսերիում (Կեսարիա) տեղաբնակները հրկիզել էին սիրիացիների խանութներն ու ավտոմեքենաները։ Բացի այդ, ցույցեր էին անցկացվել Բուրսայում և Ստամբուլում։