Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեհրանը բանակցություններ է վարում ռուսական կործանիչներ գնելու շուրջ

11:48, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
Թեհրանը բանակցություններ է վարում ռուսական կործանիչներ գնելու շուրջ

Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական-առևտրային համագործակցության ոլորտում գործարքներ կնքելու համար խոչընդոտներ չկան։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական և միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին, փոխանցում է РИА Новости-ն։

«Թեհրանը բանակցություններ է վարում ռուսական կործանիչներ գնելու շուրջ։ Մենք մոտ ապագայում Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական համաձայնագիր կստորագրենք»,- հավելել է Խարազին։

1144 | 0
Facebook