Deprecated: Return type of GeoIp2\Model\AbstractModel::jsonSerialize() should either be compatible with JsonSerializable::jsonSerialize(): mixed, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice in phar:///var/www/mamul.am/html/includes/GeoIP2/geoip2.phar/src/Model/AbstractModel.php on line 63

Deprecated: Return type of GeoIp2\Record\AbstractRecord::jsonSerialize() should either be compatible with JsonSerializable::jsonSerialize(): mixed, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice in phar:///var/www/mamul.am/html/includes/GeoIP2/geoip2.phar/src/Record/AbstractRecord.php on line 57
«Բրյուսելից և Վաշինգթոնից 24-ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են»․ Գարիկ Քեռյան | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից
Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բրյուսելից և Վաշինգթոնից 24-ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են»․ Գարիկ Քեռյան

«Բրյուսելից և Վաշինգթոնից 24-ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի միանձնյա ղեկավար Իլհամ Ալիևի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ընդհանրապես բոլոր ուղղություններով և ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելը այդքան էլ դժվար չէ, որովհետև նա մեծամասամբ հստակ և առանց վարանումների, բացահայտ ասում է այն, ինչ ինքը մտադիր է անել և նույնքան հստակ ձևակերպում է իր պահանջներն ու պարտադրանքները: Մնում է միայն ոչ թե արհամարհել և հերոսանալ այլ սթափ գնահատել դրանց հնարավոր հետևանքները: Դա երևաց ղարաբաղյան հակամարտության այն ժամանակաընթացքում, երբ նա վերցրեց իշխանության ղեկը իր երկրում: Ինչու եմ այս մասին գրում հիմա, երբ հայկական քաղաքական օրակարգում սահմանների հարցի կողքին անսպասելիորեն բսնեց եվրոսիրողների հանրաքվեի առաջարկը և դարձավ «թիվ 1» խնդիրը բազմաչարչար հայոց երկրում: Ալիևը հմտորեն օգտվում է ցանկացած քաղաքական իրադրությունից և շատ արագ և նպատակասլաց քայլերով հասնում է հաջողությունների: Օրինակ ՀՀ իշխանությունների սերը առ Արևմուտք շատ նպաստավոր է Արևմուտքի հետ պատերազմի և դիմակայության մեջ գտնվող ՌԴ -ի հետ «բարեկամական» հարթության վրա համագործակցության զարգացման համար: Այժմ նա բացահայտորեն պահանջում է, որ փախստականների վերադարձը լինի բոլորի համար հավասար: Արևմտյան դեմոկրատները ևս դրա կողմնակիցն են: Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ է, հատկապես արցախահայության վերադարձի պահանջի իրականացման հետ կապված: Սակայն այս հումանիստական և արդարացի նախաձեռնությունը կարող է դառնալ հայկական պետականությանը տրվող վերջին մահաբեր հարվածը: Պարզ է, որ Արցախ կվերադառնան կամ չեն վերադառնա մի քանի հազար մարդ, Ադրբեջանի բնակավայրերից 80-ականն թթ. բռնի տեղահանված հայեր վերադարձողների մեջ ընդհանրապես չեն լինի, իսկ «Արևմտյան Ադրբեջան», այսինքն Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար մարդ: Եվ դա ամենայն հավանականությամբ ներկա չպարզաբանված խաղաղության պայմանագրի հոդվածներից մեկը կարող է լինել: Բրյուսելից և Վաշինգթոնից 24 ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են, ինչ են մտածում, դժվար է ասել: Գուցե և արևմտյան հումանիստներին այդքան էլ չի մտահոգում այս փոքրիկ երկրի ժողովրդագրական իրավիճակը: Կարևորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է»:

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
2698 | 0
Facebook