Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիլիջանում «Ապրելու երկիր»-ը ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է»․ Ոսկան Սարգսյան

14:30, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
«Դիլիջանում «Ապրելու երկիր»-ը ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-կան իշխանության մեղքով Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում տանջում են, Դիլիջանում «Ապրելու երկիր»-ը ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է։
     Հունիսի 10-ին Դիլիջան համայնքի ավագանին համաձայնություն է տվել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկին՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 5370.9քմ ընդհանուր մակերեսով թվով 11 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին։ Ներկայացնում եմ օտարվող հողերի մեկնարկային գներից մի քանի օրինակ, թե որքան, ցածր են աճուրդի ներկայացված բնակելի կառուցապատման հողերի մեկնարկային գները։ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի 9/5 հասցեում գտնվող 182,8 քմ հողամասի մեկնարկային գինը սահմանվել է 1 միլիոն 280 հազար 300 դրամը,Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի 3-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող 213,5 քմ հողամասի մեկնարկային գին է սահմանվել 1 միլիոն 494 հազար 500 դրամը, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի 24 հասցում 294,6 քմ հողամասի համար մեկնարկային գին է սահմանել 2 միլիոն 62 հազար 200 դրամը, և այսպես շարունակ։ Այս գները շատ անգամ փոքր են Դիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման հողերի շուկայական գներից։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում ներկայացված են համայնքի ղեկավարի որոշումները, դրանց մեծամասնությունը վերաբերում է հողերի օտարմանը։ Կասկածելի, ձևական աճուրդներով շուկայական ցածր գներով, հսկայական թափով օտարվել ու օտարվում են Դիլիջան քաղաքի հողերը, հաճախ դրանք գնում են Երևանի, Վանաձորի, Իջևանի բնակիչներ, ձևական աճուրդների հետևանքով համայնքի բյուջե չեն մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։ Դիլիջանի համայնքապետարանի մեր աղբյուրը հայտնեց, որ նախապես հայտնի են լինում հողերի աճուրդների հաղթողների անունները, դրանց մեջ պատահական մարդիկ չկան։ Ուշագրավ, որ շուկայականից զգալի ցածր գներով Դիլիջանի հողերը վաճառքի ներկայացնելու համայնքի ղեկավարի բոլոր առաջարկներին համայնքի ավագանու ընդդիմադիր՝ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները միշտ կողմ են քվեարկել, ավագանու որոշումները միաձայն են ընդունվել։ Մինչ ՔՊ-ական իշխանության մեղքով Ռուբեն Վարդանյանին տանջում են Բաքվի բանտում, Ռուբեն Վարդանյանի հետ առնչվող «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ լծված են Դիլիջանը հողերը «ջրի գնով» օտարելու գործին։ Դիլիջանում կոռուպցիա չկա, ապագա կա, կա»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1586 | 0
Facebook