Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում զոհված մարտիկների հիշատակին

14:36, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում զոհված մարտիկների հիշատակին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված մարտիկների հիշատակին, հաղորդում է РИА Новости-ն։ Հարությունյանը դեսպանատան աշխատակիցների հետ ացելել է «1941-1945թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի» հուշահամալիր, ինչպես նաև «Կուրսկ՝ Զինվորական փառքի քաղաք» ցուցահանդեսային կենտրոն:

Նշվում է, որ Վաղարշակ Հարությունյանը 2 ծաղկեփունջ է դրել, մեկը՝ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրին, մյուսը՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվածների գերեզմանատանը տեղադրված հուշակոթողին, որի վրա գրված է․ «Ռուսաստանի քաջարի զինվորներին հավերժ փառք, հավերժ հիշատակ»։

1316 | 0
Facebook