Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում. «Հրապարակ»

09:06, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
Ինչո՞ւ նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են քաղաքական դաշտը կանխատեսելի դարձնել և թույլ չտալ, որ հաջորդ ընտրություններին նոր խաղացողներ հայտնվեն ու իշխանությանն իրական վտանգ ներկայացնեն։ Մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգված է Պետռեգիստրին՝ հնարավոր միջոցներով արգելակել նոր կուսակցությունների գրանցումը:
     Թերևս սա է պատճառը, որ նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում: Դիցուք, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համազգային ճակատ», Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կամ` Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունները: Եղած կուսակցություններն էլ իշխանականներն առնում են հիմնադիրներից` ուղղակի գրացման թղթերը գնում են հիմնադիրներից, որպեսզի դա չանեն քաղաքական այլ գործիչներ, որոնք ընտրություններին հայտ ներկայացնելու մտադրություն ունեն։ Օրինակ, Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն են գնել: Թե ով է գնորդը, մեզ չհաջողվեց պարզել, սակայն ասում են՝ 4 հազար դոլար են վճարել, Տիգրան Կարապետիչի Ժողովրդական կուսակցությունը և այլն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2172 | 0
Facebook