Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատախազությունը պահանջում է պետությանը հանձնել 13-րդ դարի եկեղեցին

17:48, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
Դատախազությունը պահանջում է պետությանը հանձնել 13-րդ դարի եկեղեցին

Գլխավոր դատախազությունը փորձում է կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու և դրանք պետականացնելու հայտարարությունները:
     Այս մասին գրում է «Նյուզ»-ը։ Լրատվականին հայտնի է դարձել, որ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ և պետության շահերի պաշտպանության հայց է հարուցվել պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն նվիրելու կապակցությամբ:

Մասնավորապես, գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

2227 | 3
Facebook