Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա վկայում է շատ ծանր բաների մասին». Արա Պողոսյան

00:54, կիրակի, 30 հունիսի, 2024 թ.
«Սա վկայում է շատ ծանր բաների մասին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ցանկացած համագործակցություն Իրանի կողմից Հայաստանի հետ, այդ թվում և անվտանգության ոլորտում, կախված է հենց Հայաստանի կառավարությունից։
     Այնուհետև դեսպանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել, համագործակցել փոխադարձության սկզբունքով։
     Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է ցանկացած մակարդակում, բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությունների հիմքով»:
     Սա վկայում է ծանր, շատ ծանր բաների մասին, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը հնարավորություն չունի համագործակցելու Իրանի հետ այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի շահը։ Իսկ այդ հնարավորությունը կորցրել են այս իշխանությունները` զիջելով արևմտյան գործընկերներին ու հատկապես ԱՄՆ-ին։ Ընդ որում, եթե հաշվի առնենք Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ թեպետ Իրանի հետ Ֆրանսիան ունի լրջագույն հակասություններ, սակայն Հայաստանի հարցում Ֆրանսիայի և Իրանի շահերը համընկնում են, ապա կստացվի, որ հայ-իրանական հարաբերությունների դեմ գլխավորապես աշխատում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Իսրայելը։
     Այլապես ես կարծում եմ, որ որևէ հիմք չկա` Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ դաշինքի չձևավորման համար, որը կարող էր որոշակիորեն հավասարակշռել տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմա-քաղաքական պարիտետը (բալանս)»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
4906 | 0
Facebook