Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վրաստանի հավաքականը գովասանքի է արժանի, բայց պետք չէ ֆետիշացնել»․ Վ․ Սարուխանյան

17:36, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
«Վրաստանի հավաքականը գովասանքի է արժանի, բայց պետք չէ ֆետիշացնել»․ Վ․ Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի հավաքականն, անշուշտ, արժանի էր Եվրոյի 1/8 եզրափակիչ դուրս գալուն, անխոս գովասանքի է արժանի թիմը, մեզ համար էլ օրինակ պիտի դառնա, բայց պետք չի ֆետիշացնել՝ առաջին մասնակցություն ու միանգամից 1/8, աման, մամա միա եւ այլն:
     Ո՞վ չի հիշում 2016-ի Իսլանդիային, որը ևս մասնակցում էր իր համար առաջին (ու առայժմ միակ) Եվրոյին և որը 400 հազարից էլ պակաս բնակչություն ունի: Վիկինգների էս թիմը Հունգարիայի, Պորտուգալիայի ու Ավստրիայի հետ պայքարում վաստակեց 5 միավոր ու խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ միայն խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ 1-ին տեղը զիջելով Հունգարիային: Իսլանդիան ոչ միայն մտավ 1/8 եզրափակիչ, այլեւ 2-1 հաշվով հաղթեց Անգլիային ու մտավ 1/4, որտեղ 2-5 զիջեց Ֆրանսիային (а вам слабо?):
     Բայց Իսլանդիան ոչ միայն գերեց Եվրոպային ու աշխարհին իր համարձակ ու հավակնոտ ֆուտբոլով, այլեւ իր երկրպագուներով, որոնց ծափն ու «հուհ»-ը անմիջապես սկսեցին կրկնօրինակել մյուսները, այդ թվում՝ ֆուտբոլային խաղադաշտից դուրս: Մինչև հիմա էլ կրկնօրինակում են:
     Կարճ ասած՝ տեսել ենք նման բան: Հիմա էլ սպասում ենք Իսպանիա-Վրաստան խաղին: Ի դեպ, Վրաստանն իր պատմության ամենամեծ պարտությունը 1-7 հաշվով կրել է նախորդ տարի հենց Իսպանիայից (զուտ որպես փաստ):

2155 | 0
Facebook