Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

10։0. Մարատ Աճեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

21:06, չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.
10։0. Մարատ Աճեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլամբեկ Կոստոևի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։

Հիշեցնենք՝ Աճեմյանը երեկ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ փուլ։

2466 | 0
Facebook