Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Երկրորդ փուլն անխուսափելի է»․ Տիգրան Դավուդյան

11:06, շաբաթ, 29 հունիսի, 2024 թ.
«Երկրորդ փուլն անխուսափելի է»․ Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի նախագահական ընտրություններում առայժմ առաջատար է Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի ժամանակով ժ․ 06։45-ի դրությամբ հաշվարկված 12 միլիոն քվեաթերթիկից ավելի քան հինգ միլիոնը գրանցվել է Փեզեշքյանի օգտին։ Նրան հետևում են Ջալիլին 4,8 միլիոն ձայնով, ապա Ղալիբաֆն է 1,6 միլիոն ձայնով և Փուր Մոհամմադին 100,000 ձայնով։ Ենթադրվում է, որ վաթսուն միլիոն քվեարկողից ընտրության մասնակցել են 25 միլիոն քաղաքացի։ Փեզեշքյանը թուրքախոս հոր և քրդախոս մոր զավակ է։ Իրանում առաջին անգամն է, որ էթնիկ խմբավորումների հարցը նման շեշտադրում է ստացել։

Թարմացում․ Իրանում մինչ այժմ (ժամը 8։30) հաշվարկվել է 14 միլիոն քվեաթերթիկ։ Առաջատար է Փեզեշքյանը՝ վեց միլիոն ձայնով (42%), ապա Ջալիլին է 5,6 միլիոն ձայնով (39,5%), հետո Ղալիբաֆն է երկու միլիոն ձայնով (13,5%)։ Երկրորդ փուլն անխուսափելի է»։

2163 | 0
Facebook