Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող». Սարգսյան

10:48, երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.
«Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող». Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 30-ին Կիրանց գյուղի մոտ ադրբեջանական զինուժը տեղադրել է մեծ դրոշակ, որը տեսանելի է նաև Կիրանցի հարևան՝ Աճարկուտ գյուղի տարածքից։ Դա հոգեբանորեն վատ է ազդում Կիրանցի և Աճարկուտի բնակիչների վրա։ Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հաստատեց, որ գյուղի գերեզմանատանը մոտակա, «Խաչի յալ» կոչվող տարածքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշ։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ ՀՀ դրոշն էլ է տեղադրված այդ հատվածում։ Կ․ Շահինյանին հարցրի Քարահան գետի աջ ափին, Կիրանցի 8 հեկտար վարելահողերի մասին, որոնց տերերը կադաստրի կոմիտեից ունեն սեփականության վկայաններ, սակայն այդ հողերը հանձնվել են Ադրբեջանին։ Կ․ Շահինյանը հաստատեց, որ այդ 8 հեկտարը կադաստրի վկայականներով պատկանել է Կիրանց գյուղի մեկ տասնյակից ավել բնակիչների։ Նրան հարցրի՝ այդ հողերի տերերին պետության կողմից դրամական փոխհատուցման մասին։ Վարչական ղեկավարն ասաց, որ ինքն այդ հարցով չի զբաղում, դրանով զբաղում են Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը։ Կիրանցի բնակիչները լրագրողիս հայտնել են, որ այդ 8 հեկտարի համար պետության կողմից դրամական փոխհատուցումը լինելու է մեկ քառակուսի մետրի համար 3 դոլարի չափով։ Կ․ Շահինյանը հավելեց, որ ներկայումս ընթանում է միջպետական ավտոճանապարհի նոր, Աճարկուտ գյուղով ձգվող հատվածի շինարարությունը, որը պետք է գործարկվի հուլիսի 24-ին»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
746 | 0
Facebook