Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիացի հարյուրավոր քաղաքական գործիչներ դուրս են եկել նախընտրական պայքարից

23:36, երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.
Ֆրանսիացի հարյուրավոր քաղաքական գործիչներ դուրս են եկել նախընտրական պայքարից

Ֆրանսիացի 218 քաղաքական գործիչ լքել է նախընտրական մրցավազքը, որպեսզի մաքրեն դաշտը աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության` ավելի ուժեղ հակառակորդների համար: Այս մասին գրում է Le Monde-ը։

Իրենց թեկնածությունը հանած քաղաքական գործիչների մեծ մասը՝ 130-ը, առաջադրվել են ձախակողմյան կուսակցություններից, ևս 82-ը՝ կենտրոնամետներից։ 5 աջակողմյան թեկնածու նույնպես դուրս է մնացել պայքարից։

Մինչև հուլիսի 2-ի ժամը 18:00-ն կուսակցությունները պետք է ներկայացնեին երկրորդ փուլի թեկնածուների վերջնական ցուցակները։

2643 | 0
Facebook