Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ Փաշինյանը հանձնեց Արցախն ու մարսեց»․ Սուրեն Պետրոսյան

13:24, երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.
«Պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ Փաշինյանը հանձնեց Արցախն ու մարսեց»․ Սուրեն Պետրոսյան

«Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախն ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է, և էլի մարսում է»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը՝ արձագանքելով «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, թե ինքը նույն նիկոլական խոսույթն ուներ. «Ասեմ ավելին՝ քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետևաբար իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են: Ովքեր նվազագույն պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացներից ու քաղաքակրթությունից, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է»,- ասել է Սուրեն Պետրոսյանը։
     Զրույցի մանրամասները՝ ակզբնաղբյուրում:

4245 | 2
Facebook