Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ակնկալում ենք Երևանի և Բաքվի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»․ Փաթել

09:48, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ.
«Ակնկալում ենք Երևանի և Բաքվի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»․ Փաթել

Վաշինգթոնը կաշխատի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի և Բաքվի հետ հանդիպումների ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Փաթելը։

«Հարավային Կովկասի համատեքստում դա առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության այլ պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը։ Ինչ վերաբերում է գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումներին, ես դեռ չեմ կարող խոսել դրանց ժամանակացույցի մասին։ Պետքարտուղար Բլինքենը միջոցառում է անցկացնում ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ուստի ակնկալում ենք նրանց մասնակցությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրավիրված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

1305 | 0
Facebook