Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտին-Էրդողան հանդիպումը երկար կտևի»․ Պեսկով

12:48, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ.
«Պուտին-Էրդողան հանդիպումը երկար կտևի»․ Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն Աստանայում կայանալիք հանդիպմանը, հավանաբար, կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Երկկողմ հանդիպումը բավականին երկար կտևի՝ առնվազն մեկ ժամ։ Եվ, իհարկե, կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Առաջին հերթին, դրանք երկկողմ հարաբերություններն են, և, իհարկե, ուկրաինական, սիրիական հարցերը»,- ասել է Պեսկովը։

1736 | 0
Facebook