Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օրբանը Զելենսկու ուղերձները Պուտինին չի փոխանցել». Ուշակով

18:00, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
«Օրբանը Զելենսկու ուղերձները Պուտինին չի փոխանցել». Ուշակով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ոչ, ես չեմ արել»,- պատասխանել է նա լրագրողների հարցին: Հիշեցնենք, որ Օրբանը Մոսկվա է մեկնել Կիև կատարած այցից հետո։ Սոցիալական ցանցերում նա իր ուղևորություններն անվանել է «խաղաղության առաքելություն»։

Հունգարիայի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը Կրեմլում ընդունել է Պուտինը։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թեմաներից մեկը լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

2067 | 0
Facebook