Փարիզում՝ Հանրապետության հրապարակում, զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Ցուցարարները, որոնք դժգոհ են «Ազգային միավորում» կուսակցության՝ ընտրություններում առաջատար լինելուց, հակաֆաշիստական կարգախոսներ են վանկարկել, հաղորդում է Sky News-ը։
Լիոնում ցուցարարները կոտրել են ցուցափեղկերը, ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Նախնական տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան ստացել է ձայների 21,5%-ը՝ զբաղեցնելով 3-րդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ից (34,2%) և «Նոր ազգային ճակատ» կոալիցիայից (29,1%) հետո։
Երբ հայտնի են դարձել առաջին փուլի արդյունքները, Լը Պենը հայտարարել է, որ «Ազգային միավորում»-ը գործնականում ոչնչացրել է «մակրոնիստական դաշինքը»։