Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շախմատի Հայաստանի թիմը՝ Եվրոպայի Մ18 թիմային առաջնության փոխչեմպիոն

23:30, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
Շախմատի Հայաստանի թիմը՝ Եվրոպայի Մ18 թիմային առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի թիմը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։
     Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
     Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին:
     Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի թիմը:

1549 | 0
Facebook